Թբիլիսիում մոտ 300 հազար մարդ մնացել է առանց ջրի․ վնասվել է կենտրոնական ջրատարներից մեկը

Երկու օրից ավելի է, ինչ Թբիլիսիի և Մցխեթայի որոշ հատվածներում ջրամատակարարում չի իրականացվում։ Ինչպես հայտնում են ջրամատակարարող «Georgia Water and Power» ընկերությունից Թբիլիսի և Մցխեթա քաղաք ջուր տեղափոխող կենտրոնական ջրատարներից մեկը վթարվել է։ 

Ավելի քան 60 000 բաժանորդ՝ մոտ 300 000 մարդ, մնացել է առանց ջրի։ Այս մասին հաղորդում է Georgia Today-ը։ 

«Մեզնից մի քանի օր կպահանջվի վնասված խողովակին հասնելու և դրա վերականգնումը սկսելու համար։ Միաժամանակ, ընկերությունն աշխատում է սպառողների համար ջրի մատակարարման այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ»,- ասել է «Georgian Water & Power» (GWP) ընկերության գլխավոր տնօրենը։

Նա նաև հավելել է, որ հաջողվել է ժամանակավոր ջուր մատակարարել 63 հազար սպառողի։ Այդ հատվածներում ջուր մատակարարվում է ժամը 07։00-ից 10։00-ն և 19։00-ից 22:00-ն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.