500 արցախցի աջակցություն կստանա աշխատանքային փորձ ձեռք բերելու համար |hetq.am|

hetq.am: Կառավարության՝ հունիսի 20-ի որոշմամբ առաջարկվում է «2023 թ.-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացնել 273,613.7 հազար դրամ գումար՝ ծրագրում ևս 500 շահառու ընդգրկելու հնարավորություն ստեղծելու նպատակով։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ծրագիրն իրականացվում է 3 ուղղությամբ՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։

Աջակցության 1-ին ուղղության դեպքում նախատեսվում է մինչև 6 ամիս տևողությամբ ուսուցման կազմակերպում, որի նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով հատկացվում է՝ ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամ, կրթաթոշակ` ամսական 50000 դրամ:

Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին տրամադրվում է աջակցություն՝ առավելագույնը ամսական 50000 դրամ, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

Աջակցության 2-րդ ուղղության դեպքում նախատեսվում է գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և, մասնավորապես, առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում նախատեսվում է գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165000 դրամ՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը:

Աջակցության 3-րդ ուղղության դեպքում նախատեսվում է մինչև 6 ամիս տևողությամբ ուսուցման կազմակերպում, որի նպատակով նախատեսվում է, մասնավորապես՝ ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով վճարել` ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամ, կրթաթոշակ` ամսական 50000 դրամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.