ԱՄՆ-ն Վրաստանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին արտասահմանյան լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

Միևնույն ժամանակ՝ նա հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները շատ անհանգստացած են «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության փոքր թվով առաջնորդների որոշումներով և հռետորաբանությամբ։ 

Օ’Բրայենի պնդմամբ՝ Վրաստանի իշխանությունների գործողությունները անհամատեղելի են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու Թբիլիսիի ձգտումներին:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, ինչը հարուցել է Եվրամիության և ԱՄՆ-ի կոշտ հայտարարությունները։ 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը սկսում է Վաշինգտոնի և Թբիլիսիի համագործակցության համապարփակ վերանայումը՝ կապված Վրաստանում ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ։ 

Պետդեպարտամենտը հայտարարել է Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության անդամների, խորհրդարանի և նրանց հարազատների, ինչպես նաև իրավապահների նկատմամբ վիզային պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված ընդունված օրենքի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.