Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տալու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան դիտարկում է ոչ միայն Դոնբասի, այլև Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին արագացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տալու հնարավորությունը:

Պուտինը փաստել է, որ միայն Դոնբասի բնակիչներին այս արտոնությունն ընձեռելու համար անհրաժեշտ է առաջիկա տարիներին բյուջեից մոտ 100 միլիարդ ռուբլի տրամադրել: – «Դա ինքնաբուխ որոշում չէր, մենք ամեն ինչ հաշվարկել ենք»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով պարզեցվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Լուգանսկի ու Դոնբասի բնակիչներին Ռուսաստանի անձնագիր տրամադրելու կարգը:

Ուկրաինան խստորեն քննադատել էր Մոսկվայի այս քայլը, այն որակել որպես «Դոնբասի օկուպացման անձնագրային փուլ» և կոչ արել Արևմուտքին է՛լ ավելի խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.