Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի գործունեության հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

Կառավարությունից հայտնում են, որ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը ներկայացրել է փոխվարչապետի կողմից համակարգվող աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև զեկուցել հաշվետու տարում նախարարական կոմիտեների, խորհուրդների և հանձնաժողովների շրջանակում կատարված աշխատանքները: 

Հաջորդիվ փոխվարչապետի խորհրդականները ներկայացրել են հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության և միջազգային տնտեսական ինտեգրման գործընթացների ուղղությամբ արձանագրված առաջընթացը:

Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում աշխատանքներ են տարվել ռազմավարական պլանավորման, թվայնացման գործընթացների համակարգման և ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ: 

Գրասենյակի կողմից ապահովվել է մշակվող ռազմավարական փաստաթղթերի որակի վերահսկողությունը և դրանց փոխներդաշնակեցումը: Միաժամանակ, միջազգային ստանդարտներին համապատասխան մշակվել է ռազմավարական կառավարման նոր համակարգ և մեկնարկել են վերջինիս ներդրման աշխատանքները, որոնց արդյունքում ռազմավարական կառավարումը կդառնա առավել արդյունավետ:

Թվայնացման գործընթացների համակարգումն ապահովել է փոխվարչապետի նախագահությամբ գործող Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդը: 

Հաշվետվության ընթացքում ներկայացվել են հանրային ծառայությունների թվայնացման և որակի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ ազգային նույնականացման համակարգի ներդրման առաջընթացը, «կյանքի փորձառության» տրամաբանությամբ  հանրությանը մատուցվող ծառայությունների թվայնացումը:

Հաշվետվության ընթացքում ներկայացվել են նաև Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության շրջանակներում 2023 թվականին արձանագրված զարգացումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Միավորված ազգերի կազմակերպության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված աշխատանքներին:

Վարչապետին զեկուցվել են նաև Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման առաջընթացը, ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված հինգ ուղենիշներով իրականացվող միջոցառումների ընթացքը և ձեռքբերված պայմանավորվածությունները:

Զեկուցվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև փոխվարչապետի համանախագահությամբ գործող միջկառավարական հանձնաժողովների գործունեության ընթացքը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտային ռազմավարությունների իրականացման մշտադիտարկումը, միջազգային գործընկերների կողմից իրականացվող ծրագրերի համադրումը ՀՀ կառավարության ծրագրերի հետ և այլ հարցերի հետ կապված տվել կոնկրետ հանձնարարականներ:    

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.