Չինաստանի հետ առեւտրական բանակցությունները մոտենում են ավարտին. ԱՄՆ-ի ֆիննախ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն այն կարծիքին Է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին: Այդ կարծիքը, ինչպես նշում Է The New York Times թերթը, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը հայտնել Է Է ապրիլի 28-ին՝ ելույթ ունենալով Լոս Անջելեսում կայացած խորհրդաժողովում:

«Մենք եզրափակիչ փուլն ենք մտնում,- ասել Է Մնուչինը:- Կարծում եմ, որ երկու կողմն Էլ ցանկանում են հասնել համաձայնության: Մենք մեծ առաջընթացի ենք հասել»: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ ներկայում դեռեւս «չլուծված են մնում մի քանի կարեւոր հարցեր»: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ մոտ ժամանակներս ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին կընդունի Սպիտակ տանը:

«Շուտով մեզ մոտ կլինի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը»,- նշել Է Թրամփը: Արդեն տեղեկացվել Է, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերն ապրիլի 30-ին կժամանեն ՉԺՀ, որտեղ կհանդիպեն չինական կողմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու առեւտի հարցերը:

ՉԺՀ-ի կողմից բանակցությունները կգլխավորի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: Այնուհետեւ փոխվարչապետը կգլխավորի Չինաստանի պատվիրակությունը, որը կմեկնի Վաշինգտոն՝ առեւտրական բանակցությունների հերթական փուլին: Նախատեսվում Է, որ այն կսկսվի մայիսի 8-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.