Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ․ Զուրաբիշվիլի |factor.am|

factor.am: Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ․ ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ անդրադառնալով վրաց-ամերիկյան զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգելու ԱՄՆ որոշման հետ։

«Եվրոպայի ուղին վտանգի տակ դրվեց՝ ընդունելով ռուսական օրենքը (օտարերկրյա գործակալների մասին օրենք), ամերիկացի գործընկերներին վիրավորելով ու նրանց հասցեին մեղադրանքներ ներկայացնելով։ Եվ այժմ սպառնալիքի տակ են դնում մեր ռազմավարական գործընկերությունը, որի վրա հիմնված է մեր պաշտպանական ուժերի հզորացումը և մերձեցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Եվ սա կոչվում է Վրաստանի շահեր… Այս պահին թուլացած և մեկուսացված Վրաստանը շատ ավելի մեծ սպառնալիքի տակ է»,- գրել է Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Վրաստանի համատեղ զորավարժությունները, որոնք նախատեսված էին 2024 թվականի ամռանը, հետաձգվել են՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.