Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների հավանությունը Հայաստանին․ Ֆիդան |1lurer.am|

1lurer.am: Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:

«Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ Սա հնարավորություն է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար, այլև միջազգային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման համատեքստում, ոչ միայն թյուրքական աշխարհի, այլև համաշխարհային անվտանգության համար։ Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ գործընթացը շուտով կավարտվի»,- ասել է Ֆիդանը Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում իր ելույթում։

Նրա խոսքով՝ Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումը, որոնք հավանություն են տալիս Հայաստանին և «անտեսում են Ադրբեջանի մտահոգությունները»։ Ֆիդանը վերահաստատել է՝ Թուրքիան խրախուսում է Ադրբեջանի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.