Հուլիսի 9-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին:
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: