ՀՀ կառավարությունը 8 մարզի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց 2 միլիարդ 228 միլիոն դրամ |armenpress.am|

armenpress.am:

 ՀՀ կառավարությունը հաստատեց 8 մարզի, 20 համայնքների 26 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար 2 միլիարդ 228 միլիոն դրամ հատկացնելու որոշման նախագիծը։ 

Կառավարության հուլիսի 11-ի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 

 «Այս որոշումն ընդունելուց հետո Կառավարությունն արդեն մի շարք որոշումներով 12 միլիարդ 306 միլիոն դրամ հատկացրած կլինի սուբվենցիոն ծրագրերին»,- զեկույցի ընթացքում նշեց Գնել Սանոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այս նախագծով մարզերին տրամադրվող գումարներին և դրանց միջոցով իրականացված ու իրականացվելիք աշխատանքներին, նշեց, որ այդ աշխատանքներից հետո շահագործման հանձնումից հետո խնդիր է առաջանում դրանց սպասարկման առումով։ Նա հավելեց, որ այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հստակ գործողություններ և քայլեր իրականացրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.