tert.am: Ամերիկյան իշխանությունները հայտնել են, որ երկու ռազմանավ (William P. Lawrence և Stethem) են ուղարկել Թայվանի նեղուց, ինչը, ըստ Reuters-ի, տեղի է ունեցել ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցով վերջին շրջանում Պենտագոնի կողմից գնալով ավելի հաճախակի դարձող անցումների ֆոնին՝ չնայած, որ Չինաստանը դրան դեմ է:
Գործակալությունը նկատում է, որ երկու ռազմանավի անցումը, ամենայն հավանականությամբ, նոր լարվածություն կառաջացնի Չինաստանի հետ հարաբերություններում: Մինչդեռ Թայվանի կողմից դա կընկալվի որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից աջակցության նշան: