Ադրբեջանում դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման:
Բեգլարյանին առաջադրված են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 112 (ազատությունից զրկում միջազգային իրավունքի խախտումով), 113 (խոշտանգում), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 279 (օրենքով չնախատեսված զինված խմբավորումներին մասնակցություն) 318 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով շինծու մեղադրանքները:
ԼՂ բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին ձերբակալելու մասին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել էր 2023 թվականի օգոստոսի 1-ին՝ նշելով, թե Բեգլարյանին ձերբակալել են Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին։
Ըստ հայկական կողմի՝ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Նա ադրբեջանցիների կողմից բռնության է ենթարկվել ու առևանգվել ԼՂ-ից Հայաստան տեղափոխվելու ճանապարհին։