Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը․ ՀՀ կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել՝ մաղթելով բարօրություն և խաղաղություն բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին և հարատևություն հայ-ֆրանսիական բարեկամությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից․
«Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատումը ու մեր երկրում ժողովրդավարության անշրջելիության երաշխավորումը: Այս համատեքստում բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև խաղաղության օրակարգին և լայնածավալ բարեփոխումներին:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեզ հաջողվել է ձևավորել սերտ քաղաքական երկխոսություն, տնտեսական ամուր կապեր և կայուն համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն պարունակող բոլոր ոլորտներում»,,-նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.