Անասուններին գյուղ վերադարձնելու նպատակով Ակներ գյուղից դուրս է եկել դեպի հարակից արոտավայրեր և չի վերադարձել

Հուլիսի 16-ին, ժամը 23:07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակներ գյուղի բնակիչ Կ. Բ.-ն (ծնված 1962 թ.) անասուններին գյուղ վերադարձնելու նպատակով գյուղից դուրս է եկել դեպի հարակից արոտավայրեր և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղեկություն է ստացվել, որ գյուղի արոտավայրերի մոտակայքում՝ լեռան լանջին, գյուղացիները հայտնաբերել են Կ. Բ.-ի դին: Փրկարարները դին պատգարակով իջեցրել են լեռան լանջից (մոտ 400 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.