ՀՀ կառավարությունը ներկայացրել է «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ» հիմնադրամի (ICPC) նախագահի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը նշել է, որ Երևանի պետական համալսարանը 2001 թվականից միացել է ծրագրավորման միջազգային օլիմպիադային և 2023 թվականին Եգիպտոսի Լուքսոր քաղաքում անցկացված «ICPC աշխարհի եզրափակչում» գրանցել է բացառիկ արդյունք, որն ամենաբարձրն է եղել Հայաստանի՝ մրցույթին մասնակցության պատմության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է վերջին տարիներին մրցույթին՝ հայաստանյան նաև այլ համալսարանների մասնակցության կարևորությունը՝ որպես Հայաստանում մրցույթի տարածվածությանն ուղղված ջանքերի ցուցիչ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ և դրա ընդունման դեպքում հանձնառու է կազմակերպել այս հեղինակավոր միջոցառումը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ կառավարության և ICPC հիմնադրամի միջև համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության հայտի ընդունման դեպքում միջոցառման անցկացման կազմակերպչական հարցերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.