Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով  (Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են առաջնային ու անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ։

Քննության որոշակի փուլում, հնարավորինս օպերատիվ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ից հայտնել էին, որ հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել: Ըստ նախնական տվյալների՝ վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.