ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի հայրենակիցներ, ամիսներ տևած ուսումնասիրություններից հետո այսօր պաշտոնապես շրջանառության մեջ դրվեց Լիլիթ Մակունց-ի հետ հեղինակած առաջին օրենքի նախագիծս, որով պետությունը պարտավորվում է վճարել աշխատող ուսանողների ուսման վարձը։
Նախագծով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել ինչպես հիմնական աշխատողների, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները:
Պետությունը կվճարի նաեւ միջնակարգ մասնագիտական եւ տեխնիկական ուսումնական հաստատությունում վճարովի սովորող եւ աշխատող ուսանողների վարձավճարները: Փոխհատուցման իրավունք կունենան ՄՈԳ-ի շեմը հաղթահարած ուսանողները: Առաջիկայում նախագիծը կքննարկվի նաեւ կառավարությունում, հուսով եմ կհասնենք դրական արդյունքի:
Ամենայն հավանականությամբ կկազմակերպենք նաեւ հանրային քննարկում ոլորտային մասնագետների հետ, այս ընթացքում սիրով կլսեմ ձեր դիտարկումներն ու առաջարկությունները:
Հ.Գ. Կարծում եմ, սա կքաջալերի ուսանողներին աշխատել, իսկ արդեն աշխատողներին դառնալ ուսանող»: