Ադրբեջանում իշխանությանը քննադատող նախկին դիվանագետ է ձերբակալվել` դանակահարության մեղադրանքով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանում հուլիսի 22-ի երեկոյան ձերբակալվել է նախկին դիվանագետ Էմին Իբրագիմովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

Իբրագիմովը փաստաբանին պատմել է, որ մետրոպոլիտենի կայարանի մոտ անծանոթ անձ է հարձակվել իր վրա և անմիջապես հայտնվել են քաղաքացիական հագուստներով մարդիկ և իրեն բերման ենթարկել։

Նախկին դիվանագետը կասկածվում է «միտումնավոր կերպով քաղաքացու առողջությանը ծանր վնասներ պատճառելու մեջ»։

Ներքին գործերի նախարարությունից «Թուրան» գործակալությանը ասել են, որ Իբրագիմովը անձնական շարժառիթներով վիճաբանության մեջ է մտել 37-ամյա տղամարդու հետ, որի ժամանակ դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել քաղաքացուն։ «Իբրագիմովը ձերբակալվել է, քաղաքացին տեղափոխվել հիվանդանոց»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Իբրագիմովը նախկինում աշխատել է Ադրբեջանի արտգործնախարարության համակարգում, այնուհետև դուրս էր եկել դիվանագիտական ծառայությունից։

Վերջին տարիներին նա քննադատում էր իշխանություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.