ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն կապված Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ ահազանգների

Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման, ինչպես նաև ստացվող ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի ֆեյսբուքի էջից․

«Պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել ինչպես իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հարակից շենքերի բնակիչների, այնպես էլ պայթեցման աշխատանքներով զբաղվող ընկերության ներկայացուցչի հետ:

ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրվում են հարցին առնչվող առկա փաստերը և ոլորտը կարգավորող իրավական ակտերը:

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում այն, որ բնակիչները գործընթացի վերաբերյալ պատշաճ չեն իրազեկվել, ինչը համանման գործընթացների պարագայում հաճախակի հանդիպող պրակտիկա է և չի համապատսխանում միջազգային չափանիշներին:

Հաշվի առնելով բնակիչների մոտ առկա մտահոգությունները, ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ առկա միմյանց հակասող մեկնաբանություններն ու տարընթերցումները, պայթեցնելու հնարավոր հետևանքների լրջությունը, այդ թվում` մարդու իրավունքների տարբեր բնագավառների տեսանկյունից, ինչպես նաև ոլորտում պետության կոնկրետ պոզիտիվ պարտավորությունները՝ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ պետությունը պետք է ապահովի գործընթացի պատշաճ կազմակերպումը և բացառի մարդու իրավունքների հնարավոր խախտումները այդ համատեքստում: 

Այս տեսանկյունից Պաշտպանը կարևորում է նաև ոլորտի իրավահարաբերություններն առավել համապարփակ կարգավորելու և գործող կարգավորումները կատարելագործելու անհրաժեշտությունը: 

Վերոնշյալ հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Այս պահին ևս քննարկումներ են ընթանում իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ խնդիրը մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան լուծելու առնչությամբ», – նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

ՄԻՊ արձագանքը Ռեստարտ-Մալյան միջադեպին

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.