Տպագրությունն իրականացվում է հետևյալ կերպ․ ոսկրային փոշուն խառնվում է մոնոմեր, և ստացված խառնուրդը տեղադրվում է եռաչափ տպիչի մեջ։ Եռաչափ տպիչի լազերի ազդեցությամբ մոնոմերները միանում են իրար ու պոլիմերային շղթաներ ձևավորում։ Քանի որ եռաչափ տպիչն աշխատում է՝ ըստ համակարգչային մոդելի, այն շերտ առ շերտ պոլիմերները ձևավորում ու չորացնում է այնպիսի դիրքերում, որ ստացվի մոդելավորված իմպլանտի կառուցվածքը։ Երբ տպագրությունն ավարտվում է, ստացված իմպլանտը ջերմային մշակման է ենթարկվում, պոլիմերը նրանից դուրս է գալիս, և մնում է անհրաժեշտ կառուցվածքով չորացած ոսկրանյութը։
2 պայմանագիր՝ 2014 թվականի հունվարի 21-ին
2014 թվականի հունվարի 21-ին Գնդեվազ համայնքի գյուղապետարանը «Գեոթիմ» ՓԲԸ-ի հետ կքնել է համայնքային սեփականության հողամասը վարձակալության տալու մասին երկու պայմանագիր։
1-ին պայմանագիր
1-ին պայմանագրով Գնդեվազ համայնքի տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 0.2014 հա մակերես ունեցող գյուղատնտեսական նշանակության հողամասը տրամադրվել է «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարելու նպատակով։ Հողամասի վարձը հա-ի համար սահմանվել է ամսական 500 ՀՀԴ, տարեկան՝ 6000 ՀՀԴ։
Սկզբում պայմանագրի ժամկետ է սահմանվել մինչեւ 2015թ․ դեկտեմբերի 28-ը: Հետագայում վարձակալության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է։
Այս պայմանագրին կից առկա է փաստաթուղթ, ըստ որի՝ 2019 թվականի մարտի 20-ին Ջերմուկ համայնքը համաձայնություն է տվել առ այն, որ հողամասերի նկատմամբ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրված վարձակալության/կառուցապատման իրավունքները (մի շարք պայմանագրերով) ցանկացած պայմաններով գրավադրվեն հօգուտ ՕՐԻՈՆ ՍԻ-ՕՈՒ ԱՅ-ՎԻ (ԻԴԻ) ԼԻՄԻԹԵԴ, ՕՍԻԿՕ ԲԵՐՄՈՒԴԱ ԼԻՄԻԹԵԴ (իրավահաջորդության կարգով փոխարինած ՕՐԻՈՆ-ին), ՌԵՍՈՐՍ ՔԵՓԻԹԸԼ ՖԱՆԴ ՎԻԱՅ ԷԼ․ՓԻ ընկերությունների, ինչպես նաեւ արդեն իսկ կնքված գրավի պայմանագրերում (ներառյալ, բայց առանց սահմանափակման սույն համաձայնությանը կից հավելված 1-ում նշված պայմանագրերում) կատարվեն ցանկացած փոփոխություններ (ներառյալ եւ առանց սահմանափակման ապահովված պարտավորության չափի եւ ժամկետի փոփոխության) եւ այդ նպատակով կնքվեն եւ օրենքով սահմանված կարգով գրանցվեն փոփոխություններ կատարելու համաձայնագրեր։ Այդ համաձայնությամբ համայնքը նաեւ չի առարկում, որ գրավի իրացման արդյունքում վարձակալության/կառուցապատման իրավունքները փոխանցվեն որեւէ երրորդ անձի։ Նշված հավելվածում 7 պայմանագրի մասին է նշված։
Բուն պայմանագիրը վավերացված է նոտարով։
Ինչպես վերը նշեցինք, հողամասի վարձակալության ժամկետը հետագայում երկու անգամ երկարաձգվել է՝ 2016թ․ հունվարի 14-ին՝ եւ 2017-ի ապրիլի 12-ին։ Առաջին համաձայնագրով փոխվել է վարձակալության ժամկետը, երկրորդ համաձայնագրում, բացի ժամկետի փոփոխությունից, փոխվել է նաեւ տրամադրման նպատակը․ եթե հողամասն ի սկզբանե տրամադրվել էր ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարելու նպատակով, ապա փոփոխության համաձայն այն տրամադրվել է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ընթացքում որպես չեզոքացման գոտի օգտագործելու համար։
Երկրորդ համաձայնագրով ուժը կորցրած են ճանաչվել նաեւ պայմանագրի 6-րդ գլխի 4-րդ եւ 5-րդ կետերը, որոնք սահմանում են պայմանագրի դադարման հիմքերը։ Մասնավորապես, 4-րդ կետով նախատեսված էր, որ պայմանագիրը դադարում է, եթե վարձակալի հողամասն օգտագործվում է ոչ նպատակային, խախտվում են օգտագործման պայմանները, իսկ 5-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը դադարում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերով կամ պայմանագրի խախտումների դեպքում։
Ի դեպ, երկրորդ համաձայնագրով հանվել է նաեւ հողը նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու դրույթը։
2-րդ պայմանագիր
Նույն օրը՝ 2014-ի հունվարի 21-ին, Գնդեվազի գյուղապետարանը «Գեոթիմ» ՓԲԸ-ի հետ կնքել է եւս մեկ պայմանագիր՝ այս անգամ 6.1236 հա մակերես ունեցող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության տրամադրելու մասին։ Հողամասը, որն ունեցել է գյուղատնտեսական նպատակային նշանակություն, դարձյալ տրամադրվել է ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարելու նպատակով։ Վարձակալության ժամկետ է նշվել մինչեւ 2015թ․-ի դեկտեմբերի 28-ը։ 1 հա-ի արժեքը սահմանվել է ամսական 500 ՀՀԴ, տարեկան՝ 6000 ՀՀԴ։
2017 թվականի օգոստոսի 11-ին Ջերմուկի համայնքապետարանը, ի դեմս համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքել է նշված հողամասի վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու համաձայնագիր, որով երկարաձգվել է վարձակալության ժամկետը՝ մինչեւ 2034 թվականի հունվարի 1-ը։
Մեկ այլ փոփոխությամբ նշվել է, որ հողամասը տրամադրվում է հանքի շահագործման ընթացքում որպես չեզոքացման գոտի օգտագործելու համար։ Այս պայմանագրից հանվել է հողը նպատակային նշանակությամբ օգտագործելու դրույթը, ինչպես նաեւ հանվել է այն դրույթը, ըստ որոնց եթե վարձակալի հողամասն օգտագործվում է ոչ նպատակային, խախտվում են օգտագործման պայմանները, ապա պայմանագիրը դադարում է։ Հանվել է նաեւ այն կետը, ըստ որի պայմանագիրը դադարում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերով կամ պայմանագրի խախտումների դեպքում։
37 պայմանագիր՝ 2017 թվականի հունվարի 20-ին
2017 թվականի հունվարի 20-ին Ջերմուկի համայնքապետարանն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը հողամասի վարձակալության 37 պայմանագիր են կնքել։ Հողամասերը եղել են համայնքային սեփականության, գտնվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի տարածքում, եղել են գյուղատնտեսական նշանակության։
Հողամասերը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տիրապետմանն ու օգտագործմանն են տրամադրվել ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարելու նպատակով։ 37 պայմանագրերով սահմանվել է, որ 1 հա հողամասի ամսական վարձավճարը 500 դրամ է, տարեկանը՝ 6000 դրամ։ Պայմանագրի ժամկետ է սահմանվել 2034թ․ հունվարի 1-ը։ Մեր տրամադրության տակ պայմանագրերի երկարաձգման մասին փաստաթղթեր չկան։
Պայմանագրերում, ի թիվս այլնի, նշված է, որ վարձակալը՝ «Լիդիան Արմենիան», իրավունք ունի վարձակալած հողերն օգտագործել եւ տնօրինել տվյալ պայմանագրին եւ հողի նպատակային նշանակությանը համապատասխան։ Նշված է նաեւ, որ վարձակալը պարտավոր է հողամասն օգտագործել արդյունավետ, թույլ չտալ հողամասի բնական վիճակի վատթարացում։
Սահմանված է, որ պայմանագրերը դադարում են գործել ի թիվս այլնի այն դեպքում, երբ վարձակալը հողամասն օգտագործում է ոչ նպատակային, խախտում է օգտագործման պայմանները։ Բոլոր 37 պայմանագրերը վավերացված են նոտարով։
20 պայմանագիր՝ 2017 թվականի հուլիսի 25-ին
2017 թվականի հուլիսի 25-ին Ջերմուկի համայնքապետարանն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը հողամասի վարձակալության 20 պայմանագիր են կնքել։ Հողամասերը եղել են համայնքային սեփականության, գտնվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի տարածքում, եղել են գյուղատնտեսական նշանակության։
Հողամասերը «Լիդիան Արմենիայի» տիրապետմանն ու օգտագործմանն են տրամադրվել որպես բուֆերային գոտի օգտագործելու նպատակով։ 20 պայմանագրերով սահմանվել է, որ 1 հա հողամասի ամսական վարձավճարը 500 դրամ է, տարեկանը՝ 6000 դրամ։ Պայմանագրի ժամկետ է սահմանվել 2034թ․ հունվարի 1-ը։ Մեր տրամադրության տակ պայմանագրերի երկարաձգման մասին փաստաթղթեր չկան։
Պայմանագրերում, ի թիվս այլնի, նշված է, որ վարձակալը՝ «Լիդիան Արմենիան», իրավունք ունի վարձակալած հողերն օգտագործել եւ տնօրինել տվյալ պայմանագրին եւ հողի նպատակային նշանակությանը համապատասխան։ Նշված է նաեւ, որ վարձակալը պարտավոր է հողամասն օգտագործել արդյունավետ, թույլ չտալ հողամասի բնական վիճակի վատթարացում, ինչպես նաեւ վարձակալության ողջ ընթացքում Գնդեվազ գյուղի բնակչությանը թույլ տալ հողամասերը ողջամտորեն օգտագործել որպես խոտհարք՝ չխոչընդոտելով վարձակալի բնականոն գործունեությանն ու պահպանելով վերջինիս անվտանգության կանոնները։
Պայմանագրերով սահմանված է, որ պայմանագրերը դադարում են ի թիվս այլնի այն դեպքում, երբ վարձակալը հողամասն օգտագործում է ոչ նպատակային, խախտում է օգտագործման պայմանները։ Բոլոր 20 պայմանագրերը վավերացված են նոտարով։