Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության նորանշանակ դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին (նստավայրը՝ ք․ Թեհրան):

Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ: Հանրապետության նախագահն իր խորը երախտագիտությունն է հայտնել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնմանը կատարական կողմի ցուցաբերած մեծ աջակցության համար և ընդունել հրավերը՝ ներկա գտնվելու մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության բացման արարողությանը:

Նախագահ Սարգսյանը վերահաստատել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին և հայր էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին ուղղված՝ Հայաստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը:

Դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին Հանրապետության նախագահին է փոխանցել Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի ջերմ ողջույնները: Նորանշանակ դեսպանն ասել է, որ կներդնի իր ողջ փորձառությունը՝ նպաստելու հայ-կատարական հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Կատարն ունեն համագործակցության մեծ դաշտ և հաջողությամբ կարող են փոխգործակցել մասնավորապես բնապահպանության, կրթության, գիտության, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների ոլորտներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.