Հեռուստահաղորդումների որակի բարձրացման հարցը՝ կառավարության ուշադրության կենտրոնում.Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է հեռուստահաղորդումների որակի բարձրացման հարցը: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերի հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օգտատիրոջը հետաքրքրում էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հեռուստաեթերի որակը բարձրացնելու համար:

«Վերջերս կառավարությունում այդ թեմայով քննարկում էր, խոսում էինք սերիալների որակի ամսին: Տեսնելով, որ Հայաստանում սերիալները պավական պոպուլյար են, կարծում ենք, որ ճիշտ կլինի դրանց որակը բարձրացնելով, մտցնել կրթական բաղադրիչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ հեռուստասերիալներից բացի պետք է ուշադրություն դարձնել հաղորդումներին: Ըստ ՀՀ վարչապետի՝ արդեն եթերում կան հաղորդումներ, որոնք դրական արձագանք են ստանում հասարակության շրջանում, բավական հետաքրքրություն կա «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պետք է ավելին լինեն կրթական, դաստիարակչական բաղադրիչներ պարունակող հաղորդումները:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորեց մի նոր ծրագիր, որն իրագործվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Խոսքը «E-cult» նախագծի մասին է, որ դպրոցականներին հնարավորություն կտա տարվա մեջ մեկ անգամ անվճար այցելել թատրոն, համերգասրահ թանգարան: Վարչապետը տեղեկացրեց, որ dasaran.am-ում կտեղադրվի համապատասխան գործիք, որով աշակերտները հնարավորություն կունենան մշակութային օջախներ հաճախելու տոմսեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.