news.am: Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու քվեարկությունից հետո նրան մոտեցել են իրավապահ մարմինները: Զելենսկու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն լրացված քվեաթերթիկը ցուցադրելու համար: Դա հայտնի է դարձել նախագահի թեկնածուի գրասենյակից առցանց հեռարձակման միջոցով, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Կազմված վարչական արձանագրությունը կփոխանցվի դատարան. Զելենսկին կտուգանվի: Տուգանքի չափը կորոշի դատավորը. նրան սպառնում է 510-750 գրիվնայի չափով տուգանք: Թեկնածուի թիմը խոստացել է, որ տուգանքը կմարվի:
Հիշեցնենք, որ քվեարկության ժամանակ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին ցույց էր տվել իր լրացրած քվեաթերթիկը: Անդրեյ Կրիշենկոն խոստացել է, որ ոստիկանությունը կստուգի այդ փաստն ու միջոցներ կձեռնարկի: