armenpress.am: Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ը եւ Ավստրալիան անցկացնում են ռազմաօդային ուժերի համատեղ համակցված զորավարժություններ: Այս մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական մի աղբյուր: Նրա տվյալներով՝ երկշաբաթյա զինավարժանքները մեկնարկել են ապրիլի 22-ին Կորեայի Հանրապետությունում:
Դրանց մասնակցում են մի քանի տասնյակ ինքնաթիռներ, ներառյալ F-15K, KF-16 եւ F-16 կործանիչներ: Yonhap-ի տեղեկավտությամբ՝ներկայիս զինավարժանքներն անցկացվում են կրճատված մասշտաբով եւ ըստ Էության ծառայում են 2009 թվականից անցկացվող ռազմաօդային ուժերի Max Thunder զինավարժանքների փոխարինմանը, որոնց սովորաբար մասնակցել են առնվազն հարյուր ինքնաթիռներ: