ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ` Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին»,- գրել է Նաղդալյանը:
Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիարկությունն աշխատանքային այցով Բրյուսելում է: