tert.am: Այսօր Մոսկվայում երթ է անցկացվում հաջակցություն օրերս կալանավորված և նախօրեին կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի: Երթի մասնակիցները շարժվում են «Չիստիե պրուդի» («Чистые пруды») մետրոկայարանի մոտից ՆԳՆ շենքի մոտ, հայտնում է meduza.io-ն:
Երթի մասնակիցները բացականչում են «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»:
Ոստիկանությունը կոչ է արել մարդկանց ցրվել, ինչից հետո սկսել է բերման ենթարկել նրանց: Արդեն հաղորդվում է 23 բերման ենթարկվածի մասին:
Նշվում է, որ նրանց թվում են «Մեդուզա» գործակալության լրագրողներ Իլյա Ժեգուլյովն ու Անդրեյ Պերցևը: