tert.am: Մոսկվայի կենտրոնում հաջակցություն օրերս կալանավորված և նախօրեին կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթի անցկացման ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասել է ավելի քան 200-ի, հայտնում է meduza.io-ն՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը հղումով:
Նրանց բերման են ենթարկել զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: Նշվում է, որ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ակցիային մասնակցում է մոտ 1200 մարդ:
Լրագրողները հայտնում են, որ «Ռոսգվարդիա»-ի մարտիկները մահակներ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ: Նաև Մոսկվայի փողոցներում հայտնվել են ջրցան մեքենաներ, որոնք ջրում են երթի մասնակիցներին: