Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պատգամավորներին հորդորել է ձեռնպահ մնալ պատերազմական կոչերից |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը հորդորել է պատգամավորներին ձեռնպահ մնալ ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ կոչերից:

«Ինչի՞ մենք կարող ենք հասնել միմիայն պատերազմի մասին զգացմունքային կոչերով: Եթե հակամարտությունը հնարավոր է կարգավորվել խաղաղ ճանապարհով, ապա ինչու՞ պետք է դրան դեմ լինենք», – ասել է Օ.Ասադովը՝ այսօր խորհրդարանի նիստում:

Նրա խոսքով՝ պատգամավորները պետք է շատ «զգույշ լինեն այս թեմայի շուրջ»:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ: Հետևաբար, պատգամավորները պետք է զգույշ լինեն պատերազմի մասին իրենց կոչերում», – ընդգծել է Ասադովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.