Ռուսաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել Իվան Գոլունովին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել երեկ ձերբակալված լրագրող, «Մեդուզա»-ի թղթակից Իվան Գոլունովին, ով հայտնի է բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կարողությունների մասին հետաքննություններով:

Ոստիկանությունը պնդում է, թե 36-ամյա լրագրողի պայուսակում և տանը խոշոր չափերի թմրամիջոցներ է հայտնաբերել։ Գոլունովը, մինչդեռ, կտրականապես հերքում է մեղադրանքները։ Ըստ պաշտպանի, վերջինս երեկ՝ ձերբակալությունից հետո, դաժան ծեծի է ենթարկվել քննչական մեկուսարանում, սակայն իրավապահները թույլ չեն տվել, որ բժիշկները նրան օգնություն տրամադրեն:

Միջազգային իրավապաշտպան ու լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարել են՝ գործը շինծու է, և լրագորղը պատժվում է իր մասնագիտական գործունեության համար:

Այսօր, մինչ դատարանը քննում էր նրա կալանքի հարցը, տասնյակ լրագրողներ դատարանի մոտ բողոքի ցույց են անցկացրել՝ «ես Իվան Գոլունովն եմ, ձերբակալեք ինձ» կարգախոսով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.