tert.am։ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը միայնակ կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ հրաժարվել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի առաջարկից՝ վերջինիս «ՈՒԴԱՌ» կուսակցության հետ գնալ արտահերթ ընտրությունների:
«Հարգելի՛ ուկրաինացիներ, դուք կոչ եք անում մեզ մասնակցել ընտրություններին… Նայելով բոլոր այս հին քաղաքական գործիչներին, հին կուսակցություններին, այս պայմանավորվածություններին՝ մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ պետք է ինքնուրույն գնալ ընտրությունների»,- հայտարարել է Սաակաշվիլին շաբաթ հղած տեսաուղերձում: