Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին է մեղադրել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները տապալելու համար |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «հայկական կողմի դիվերսիայի» հետևանքով ադրբեջանցի զինծառայողի մահվան առնչությամբ, գրում է Minval գործակալությունը:

Հաղորդման մեջ ասվում է, որ երկու երկրների արտգործնախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպման նախօրեին հայկական կողմի իրականացրած «հերթական արյունահեղ գործողությունը» տապալում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները և «նպաստում տարածաշրջանում լարվածության աճին»:

«Մենք ընդգծում ենք, որ այս սցենարի իրականացման ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի և այդ երկրի կառավարության վրա է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման էր ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի՝ մահվան մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.