Պուտինը կոչ է արել վերիմաստավորել դոլարի դերը |news.am|

news.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել վերիմաստավորել դոլարի դերը, որը վերածվել է ողջ աշխարհում թողարկող երկրի ճնշման գործիքի, միաժամանակ նշելով, որ վստահությունը դոլարի հանդեպ աշխարհում ընկնում է, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է ֆինանսներին, նշեմ. հիմնական գլոբալ գործիքներն այստեղ ստեղծվել են դեռեւս Բրետոն-Վուդյան համակարգի շրջանակում 75 տարի առաջ։ Նրան 70-ականներին փոխարինելու եկած Յամայկայի արժութային համակարգը, հաստատելով դոլարի գերակայությունը, ըստ էության, չի լուծել գլխավոր խնդիրները, առաջին հերթին՝ արժութային հարաբերությունների եւ առեւտրային փոխանակման հավասարակշռվածությունը։

Այդ ընթացքում ի հայտ են եկել նոր տնտեսական կենտրոններ, բարձրացել է տարածաշրջանային արժույթների դերը, փոխվել ուժերի եւ շահերի հավասարակշռությունը»,- ասաց պետության ղեկավարը՝ հանդես գալով ՊՄՏՀ-ում։
«Ակնհայտ է, որ այդ խոր փոփոխությունները պահանջում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների ադապտացում, դոլարի դերի վերիմաստավորում, որը, դառնալով համաշխարհային պահուստային արժույթ, այսօր վերածվել է թողարկող երկրի ճնշման գործիքի մնացած աշխարհի վրա։

Ի դեպ, իմ կարծիքով, ամերիկյան ֆինանսական իշխանությունների, նաեւ քաղաքական կենտրոնների մեծ սխալն այն է, որ իրենք են խափանում իրենց առավելությունները, որոնք ստեղծվել են Բրետոն-Վուդյան համակարգի ստեղծման ժամանակ, վստահությունը դոլարի հանդեպ պարզապես ընկնում է»,- ամփոփել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու». Պեսկովը հաստատել է Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստումը |tert.am|

Հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան․ Փաշինյան |tert.am|

Ռուսաստանում «հուղարկավորել են Պուտինին, «նախագահի գերեզմանափորը» ձերբակալված է |1in.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.