ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հնարավոր է՝ հարեւան երկրներից մեկի տարածքից տարածված լինի. ՔԿ նախագահ |armtimes.com|

armtimes.com։ Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարեւան երկրներից մեկի տարածքից է տարածվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության բովանդակությունը։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Գաղտնալսման առումով նշեմ հետեւյալը, որ այսօր հայտնի է տեխնիկապես 6 եղանակ, որը թույլ կտար գաղտնալսել ցանկացածին։ Բոլոր ուղղություններով քննություն է կատարվել, ուղարկվել են հարցումներ, այդ թվում՝ արտասահմանյան երկրներ։ Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարեւան երկրներից մեկից է տարածում ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը։ Քննությունն ակտիվ իրականացվում է, նշանակվել է փորձաքննություններ»,- ասաց ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանի խոսքով՝ եթե բավարար ապացույցներ լինեին մարդկանց որպես մեղադրյալ ներգրավվելու կամ կասկածյալ ներգրավվելու, ապա ՔԿ-ն կաներ դա. «Փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից գաղտնալսում անելու հանգամանքը»։

Ավելին՝ armtimes.com

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.