Ռուս լրագրողին Վրաստանի օդանավակայանում սպասեցրել են 3 ժամ, ապա հրահանգել են վերադառնալ Մոսկվա |tert.am|

tert.am: Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը «Коммерсант»-ի լրագրող Վլադիմիր Սոլովյովին թույլ չի տվել մուտք գործել Վրաստան: Այս մասին տեղեկացնում է պարբերականը: Ոստիկանները հրաժարվել են բացատրել պատճառները: Սոլովյովը Թբիլիսիի օդանավակայան էր ժամանել Մոսկվայից:

Նրան կանգնեցրել են ստուգման բաժնում, վերցրել են անձնագիրը և 3 ժամ սպասեցնելուց հետո տեղեկացրել են, որ մոտակա չվերթով նա կվերադառնա Մոսկվա: «Ներողություն»,- միայն մեկնելուց առաջ ասել է ոստիկաններից մեկը:

«Անձնագրային որևէ խնդիր չունեի: Ինքս էլ բացատրություն չունեմ: Թույլ չտվեցին և վերջ: Միևնույն ժամանակ, մեր պարբերականի լուսանկարիչը Թբիլիսիում է: Նա ինձանից հետո է մեկնել և որևէ խնդրի առաջ կանգ չի առել»,- մեկնաբանել է Սոլովյովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.