armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, երեկվանից Վրաստանում հակառուսական ցույցեր են, որի համար հիմք էր հանդիսացել ռուս պատգամավորի հայտնվելը վրացական խորհրդարանում եւ խորհրդարանի խոսնակի աթոռին: Ցուցարարների պահանջով, այսօր հրաժարական տվեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել նաեւ պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին, ով Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին ղեկավարում էր վրացական պատվիրակությունը և ով կազմակերպել էր ռուս պատգամավորի ներկայությունը Վրաստանում: պատգամավորն ինքն է հայտարարել մանդատը վայր դնելու մասին:
Նշենք, որ խորհրդարանի խոսնակ Կոբախիձեն նաեւ Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի դասախոս է: Համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Կոբախիձեին զրկել նաեւ իրավաբանական ֆակուլտետում դասախոսության ժամերից: