tert.am: Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի կա։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Հայտարարության մեջ ասված է․
«Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։
Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի իրավապահ մարմինների հետ, և դեսպանության դիվանագետները շուտով կտեսակցեն Մինաս Մինասյանին»։