Բաքուն կվերանայի 2019-ի պետբյուջեն. Ռազմական ծախսերը 5%-ով կավելանան |panarmenian.net|

panarmenian.net։ Ադրբեջանը որոշել է վերանայել 2019-ի պետական բյուջեն և մոտ 5%-ով ավելացնել ռազմական ծախսերը:

«2019-ի Ադրբեջանի պետբյուջեի մասին» օրենքում» փոփոխությունների նախագիծը ներկայացվել է այդ երկրի խորհրդարան: Ըստ նախագծի, եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ նախատեսված չեն: Կփոխվեն միայն բյուջեի ծախսային մասի որոշ հոդվածներ:

Մասնավորապես, Բաքուն նախատեսում է հավելյալ ծախսեր կատարել ռազմական ոլորտում՝ այդ նպատակի համար հատկացնելով 150 մլն մանաթ: Հետևաբար, ռազմական ծախսերի ծավալը կավելանա մինչև 3 մլրդ 187 մլն 618, 152 հազար մանաթ (մոտ $1,88 մլրդ ընթացիկ փոխարժեքով): Այդպիսով, 2019 պետբյուջեում ռազմական ծախսերը կավելանան 4,9%-ով, հայտնում է Interfax.az-ը:

Փոխարենը 150 մլն մանաթով կկրճատվի սոցիալական պաշտպանության հիմնադրամին փոխանցվող գումարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.