Սա հաղթանակ էր. ընդդիմությունն արձագանքում է Իվանիշվիլիի հայտարարությանը |aliq.ge|

aliq.ge։ Ընդդիմությունը գոհ է Վրաստանի իշխող կուսակցության որոշումից, բայց դեռևս շարունակում է պահանջել երկրի ներքին գործերի նախարարի հրաժարականը:

Սա հաղթանակ է: Այսպես են գնահատել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ իշխող «Վրացական երազանքի» այն որոշումը, որ 2020-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են միայն համամասնական ընտրակարգով ու առանց ընտրական շեմի:

Ընդդիմադիրները շնորհավորել են միմյանց ու նշել, որ սա վերջին 5 օրերի ընթացքում Խորհրդարանի դիմաց կանգնած ցանկացած քաղաքացու հաջողությունն ու հաղթանակն էր: Կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Աբեսաձեն ասել է, որ այդ հաջողությանը ժողովուրդը հասավ համբերության, էներգիայի ու առողջության հաշվին:

Այս կերպ՝ իշխանությունը բավարարեց ցուցարարների արդեն 2-րդ պահանջը, առաջինը Իրակլի Կոբախիձեի՝ Խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարվելն էր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.