Սաակաշվիլին կոչ է արել շարունակել Թբիլիսիում բողոքի ակցիաները |tert.am|

tert.am։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել շարունակել հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված բողոքի ակցիաները՝ չնայած, որ իշխանությունները գնացել են զիջման և որոշել 2020թ. խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով՝ անցողիկության զրոյական շեմով, գրում է ria.ru-ն:

Facebook-ում հրապարակած տեսաուղերձում Սաակաշվիլին ասել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին պետք է աշխատանքից ազատի ներգին գործերի նախարարին, ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին, անհապաղ համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններ նշանակի ու նաև պաշտոնից ազատի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին:

Ըստ Վրաստանի սահմանադրության՝ 2020թ. երկրում պետք է կայանային խառը համակարգով խորհրդարանական ընտրություններ, իսկ 2024թ.՝ արդեն համամասնականով:

Համամասնական կարգը ենթադրում է, որ յուրաքանչյուր կուսակցություն խորհրդարանում կստանա իր հավաքած ձայներին համապատասխան տեղեր:

Վրաստանում արդեն մի քանի օր է՝ իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում: Այսօր երեկոյան ևս բողոքի ակցիա է նախատեսված։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.