tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոյի ժամկետը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրների նկատմամբ, հաղորդում է ria.ru-ն: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալի ինտերնետային էջում:
Սահմանափակումները կգործեն մինչև 2020 թ.-ի ավարտը:
2014 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով արգելում է գյուղատնտեսական ապրանքների, հումքի և սննդամթերքի որոշ տեսակների ներմուծումը Ռուսաստան այն երկրներից, որոնք հակառուսական պատժամիջոցներ են սահմանել: Այդ երկրներն են՝ Միացյալ Նահանգները, Եվրամիության երկրները, Կանադան, Ավստրալիան և Նորվեգիան: