tert.am։ Ուկրաինայի քաղաքացիները Խորհրդային Միության հատուկ ծառայությունների գաղտնի արխիվներ մուտք գործելու հնարավորություն կստանան: 1917-1991թթ. փաստաթղթերը կպահվեն Կիևի առանձին արխիվային հաստատությունում, գրում է tass.ru-ն:
Նշվում է, որ մինչ այդ գաղտնի արխիվները պահվել են ուկրաինացի ուժայինների արխիվների հետ, այժմ դրանք կտեղավորեն Ազգային բանկի նախկին շենքերից մեկում:
«Մուտք գործելու համար բավական է միայն դիմում և անձնագիր, թղթային քաշքշուկներ չեն լինի»,- վստահեցրել է Ուկրաինայի ազգային հիշատակի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վյատրովիչը:
Ինստիտուտը նման որոշումն անվանել է ապակոմունիզացման հերթական փուլ: