tert.am: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի պատերազմն ուկրաինացիների հաջորդ սերնդի համար սովորական երևույթ չդառնա: Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրիաինայում Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակի օրը:
«Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը մեր տներ ներխուժեց, դրանից ի վեր գրավել է Ուկրաինայի ամբողջ տարածքը: Այն մտել է յուրաքանչյուր ընտանիք, առնչվել յուրաքանչյուր մարդկային ճակատագրի հետ: Մենք պետք է հիշենք այդ սարսափելի տարիները և այն մարդկանց սխրանքները, որոնք պաշտպանել են մեր երկիրը»,- ասել է Զելենսկին՝ հիշատակելով 1941-ի հունիսի 22-ին Կիևի ռմբակոծությունը:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ պատերազմը միայն արյուն, վիշտ և տառապանք է բերում: