Թբիլիսիի հանրահավաքի հետ կապված ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի մոտ հանրահավաքի հետ կապված ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում:

«Ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին, քաղաքական կուսակցություններին և նրանց կողմնակիցներին կոչ է անում դուրս չգալ օրենքի սահմաններից, պահպանել հասարակական կարգը և իրենց կարծիքը խաղաղ կերպով արտահայտել:

Այսպիսով, մենք տեղեկացնում ենք, որ հունիսի 20-ի հանրահավաքի ընթացքում ձերբակալվածներից 121-ը վարչական կալանք է կրում, իսկ մնացածն ազատ են արձակվել վարչական տուգանքով կամ էլ պարզապես բանավոր զգուշացումով: Որոշ իրավախախտների գործի քննությունը հետաձգվել է:

Մենք նաեւ ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչությունն արդեն սկսել է ուսումնասիրել հունիսի 20-ի հանրահավաքում իրավապահ մարմինների աշխատակիցների (ներառյալ լրագրողներին) իշխանության հնարավոր իրավախախտման փաստերը: Նշված իրավապահները այլևս ընդգրկված չեն հանրահավաքների ընթացքում օրենքի պաշտպանության և անվտանգության հարցում», — գրված է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.