Վրաստանում միացյալ ընդդիմությունը պահանջում է ձերբակալվածներին ազատ արձակել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի միացյալ ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել Ռուսթավելի պողոտայում անկարգությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։ «Ուժը միասնության մեջ է» դաշինքի անունից հայտարարությունը ներկայացրել են Թինա Բոկուչավան, Խաթիա Դեկանոիձեն և Գիորգի Վաշաձեն:

Նրանց խոսքով՝ ձերբակալված է ավելի քան 300 մարդ, որոնց դեմ ոստիկանները կեղծ ցուցմունքներ են տալիս:

«Այդ բոլոր մարդիկ քաղբանտարկյալներ են, դա քաղաքական վրեժ է՝ ուղղված այն մարդկանց դեմ, ովքեր պայքարում են հանուն ազատության ու քաղաքացիական բողոք են բարձրացնում՝ երկրում տեղի ունեցածի դեմ: Մենք իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձեբակալվածներին», — ասել է Գիորգի Վաշաձեն:

Հիշեցնենք, որ ձերբակալվածների շարքում Հայաստանի մեկ քաղաքացի է: Այսօր Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետներն այցելել են նրան:

Այս պահին Ռուսթավելի պողոտան կրկին մարդաշատ է: Մեկնարկում է բողոքի թվով երրորդ մեծ հավաքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.