Զելենսկին Եվրամիությանը կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բեռլինում հանդիպելու է կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Նախօրեին Զելինսկին Եվրամիությանը կոչ է արել Ուկրաինայի արևելքում պատերազմը դադարեցնելու նպատակով ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա:

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտն ասել է, որ կանցլերի և նախագահի հանդիպման օրակարգում Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքն է և Արևելյան Ուկրաինայում բարեփոխումների հարցը:

Մերկելը և Զելենկին կքննարկեն նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը: Դրանով ռուսական վառելիքը պետք է Բալթյան ծովով փոխադրվի Գերմանիա, սակայն Միացյալ Նահանգները դեմ է այդ գազատարին և սպառնում է պատժամիջոցներով:

Վաշինգթոնը, Կիևը և Վարշավան պնդում են, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործումը Ռուսաստանին կընձեռի Ուկրաինայի տարածքը շրջանցելով վառելիքն Արևմտյան Եվրոպա հասցնելու հնարավորություն, ինչը Մոսկվան կօգտագործի որպես տնտեսական զենք հարևաննների նկատմամբ:

Ռուսաստանը և Գերմանիան հավաստիացնւմ են, որ «Հյուսիսային հոսք-2» ծրագիրը սոսկ տնտեսական նախաձեռնություն է:

Երեկ Զելենսկին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ և Եվրամիությանը կոչ է արել չթուլացնել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2014 թվականին ռուսների կողմից Ղրիմը բռնացելու և Արևելյան Ուկրաինայում ռուս անջատականներին սատարելու կապակցությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.