ԱԺ հաշվիչ հանձնաժողովը նախագահությամբ Հովակիմյանի, քարտուղարությամբ Դավոյանի, անդամներ Գաբրիելյանի, Պողոսյանի, Կարապետյանի, Եսայանի և Կոստանյանի արձանագրում են․
Սահմանադրական դատավորի ընտրության համար առաջադրվել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը, նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում։ ԱԺ֊ի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 122֊ը։ Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա էր 122 քվեաթերթիկ, որոնցից անվավեր ճանաչվեց մեկը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ՝ 99, դեմ՝ 22: