ԵՄ-ն կարող Է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի շուրջը |armenpress.am|

armenpress.am։ Եվրամիությունը կարող Է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի նորացման շուրջը, եթե Թուրքիան չդադարեցնի ածխաջարծինների հանքավայրերի շահագործումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում: Այդ մասին  հունիսի 18-ին հայտնել Է EUobserver տեղեկատվական ռեսուրսը:

«Եվրամիության պետությունները կսպառնան սառեցնել մաքսային միության նորացման շուրջը բանակցությունները Թուրքիայի հետ, եթե նա չդադարեցնի գազի հորատումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում, ասված Է Եվրամիության Ընդհանուր գործերի խորհրդի եզրակացությունների նախագծում, որի նիստը կկայանա հունիսի 18-ին»,- գրել Է ինտերնետ-հրատարակությունը:

Ըստ նրա տեղեկատվության՝ «Եվրամիությունը պատրաստ Է հակազդելու համապատասխան կերպով եւ Կիպրոսի հետ լիակատար համերաշխությամբ»: Ափամերձ ծանծաղուտում եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հայտնաբերվել են գազի հանքավայրեր: Թուրքիան գտնում Է, որ իրավունք ունի տարածաշրջանի բնական հարստությունների նկատմամբ: Հունաստանի արտգործնախարարությունը Թուրքիայից պահանջել Է դադարեցնել հորատումն այդ գոտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.