Ուզում ենք կառուցել եվրոպական ստանդարտներով մոդելավորված երկիր. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

aysor.am։ Ինձ համար մեծ բավականություն է Հայաստան-ԵԽ գործողությունների նոր քառամյա ծրագրի մեկնարկը։ Դա մեր համագործակցության մեջ կարևոր գործիք է, 2019-2022թ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հիշում եմ, երբ 2012թ.-ին ներկայացրեցինք առաջին ծրագիրը։ Դրական արձագանքն այն էր, որ դա կարևոր գործիք է եղել Հայաստանի բարեփոխումներին աջակցելու համար՝ քրեական արդարադատությունից մինչև տեղական ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար և բազմաթիվ այլ ոլորտներ։ Այս տարի մեր հավակնություններն ավելի բարձր են, բյուջեն՝ բավական հավակնոտ՝ 18.9 միլիոն դոլար, և կենտրոնացած է բարեփոխումների այն ուղղությունների վրա, որոնք կառավարության համար գերակա են», – ասաց ՀՀ արտգործնախարարը։

Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ այս պահին շատ դրական արձագանքներ են ստանում դոնորական հանրույթից։

«Հաշվարկել ենք, որ մոտ 57 տոկոսը խոստացված է՝ 2019-2021 թվականների գործողությունների կատարման համար։ Դա գերազանց արդյունք է։ Սրանք մեր բարեփոխումներն են, Եվրոպայի խորհրդինը կամ դոնորական կազմակերպություններինը չեն։

Հայաստանը ցույց է տվել, որ լուրջ է տրամադրված, և ուզում ենք կառուցել երկիր, որը մոդելավորված է եվրոպական ստանդարտներով, ամուր կանգնած է ժողովրդավարության և մարդու իրավունքների միասնական արժեքների վրա։ Ես ամբողջովին վստահ եմ, որ մենք լավագույն նախապայմաններն ունենք, որպեսզի այս կարևոր ծրագիրը լավագույնս ծառայեցնենք մեր երկրի կարիքներին», – ասսաց Զոհրաբ Մանացականյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.