ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին |armenpress.am

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Հունիսի 17-ին հանձնաժողովում հարցը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:

«Խոսքը մի փոփոխության մասին է, որը թույլ կտա Արտաքին գործերի նախարարության համակարգում աշխատող դիվանագետներին գործուղման մեջ գտնվել նաև Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համակարգում՝ երկարատև գործուղման կարգավիճակով:

Ներկայիս օրենքով այդ հնարավորությունը վերապահված է միայն վարչապետի աշխատակազմում գործուղմանը, և օրենքը փոփոխելու արդյունքում մենք պրոֆեսիոնալ դիվանագետներին հնարավորություն կընձեռենք նաև աշխատել և պահպանել իրենց դիվանագիտական ստաժը ԱԺ-ում, նախագահի աշխատակազմում և պետական այլ մարմիններում, եթե կա մասնավոր համապատասխան համաձայնություն՝ հայեցողական կամ վարչական պաշտոններում աշխատելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Հունիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում «Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.