ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ակցիզային հարկի դրույքաչափը տարեկան 4 տոկոսի փոխարեն 3 տոկոսով բարձրացնելու առաջարկին |lragir.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ակցիզային հարկի դրույքաչափը նախապես առաջարկվող տարեկան 4 տոկոսի փոխարեն 3 տոկոսով բարձրացնելու առաջարկին: Առաջարկն ընդունվեց հանձնաժողովի հունիսի 17-ի նիստում՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ համատեղ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը։

Ավելի վաղ պատգամավորների կողմից առաջարկ էր հնչել վերանայել վառելիքի համար նախատեսվող ակցիզային հարկը:

«Որպես փոխզիջումային տարբերակ, առաջարկում ենք քննարկել 3 տոկոսը, բայց բոլորի համար: Մեզ համար հասկանալի չէ միայն վառելիքի համար բացառություն նախատեսելը: Սա արվում է նրա համար, որ հնարավոր գնաճի պարագայում տարիների ընթացքում ապրանքի գնի կառուցվածքում ակցիզային հարկի մասնաբաժինը շարունակաբար չնվազի:

Իսկ թե ինչու եմ ասում, որ, հավանաբար, պատրաստ կլինենք 4-ը փոխարինել 3-ով, այն պատճառով, որ ընդունում ենք, որ եթե հետահայաց նայում ենք նախորդ տարիների դինամիկային, գնաճը միգուցե այնքան բարձր չի արձանագրվել, որ պնդենք 4 տոկոսի առաջարկը»,-ասաց Պողոսյանն ու նշեց, որ կառավարությունն ամենայն հավանականությամբ կհամաձայնի 3 տոկոսի առաջարկին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.